Երկրում մոլեգնում է վախկոտի տեռորը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրում մոլեգնում է վախկոտի տեռորը
Բանը հասել է այնտեղ, որ լրագրողներին արդեն փորձում են բռնել, վախի մթնոլորտ ստեղծել իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար։ Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար: Հիշո՞ւմ եք, հայտնի «սյունյաց ողջույնը», որ ուղղվեց նիկոլին այդ այցի ժամանակ։ Մինչ այս պահը կարծես թե հայտնի չէր, թե ինչ-որ գործ կա այս մասով։ Հիմա, գտել են։ Վիդիտե լի, «ողջույնը» լուսաբանվել է, իբր ո՞վ չէր լսել։ Հիմա ամեն օր դա այդպիսի «ողջույնների» է արժանանում, հո ամբողջ ժողովրդին/մի քանի հատ բացառություն դեռ կա/ եւ դա լուսաբանող բոլոր լրագրողներին չեն բռնելու։ Հոգեխանգարմունքի մեջ սրանք դեսուդեն են ընկած, հանձնարարական ունեն՝ նայեն, տեսնեն, թե ո՞ր լրագրողը դրա որ այցը ոնց է լուսաբանել։
Հերթը կհասնի արդեն դրա ասուլիսում անհաճո հարցեր ուղղած լրագրողներին, Արցախի դատարկումը, էթնիկ զտումը լուսաբանած լրագրողներին, ընդդիմության հավաքներն ու երթերը լուսաբանած եւ լուսաբանող լրագրողներին, եթե ավելի հեռուն գնան, գործեր կհարուցեն արցախյան 44 օրյա պատերազմը լուսաբանած լրագրողներին, եւ այսպես շարունակ։Հետո երեւի կհասնեն այն լրագրողներին, ովքեր ԱԺ միջանցքներում քպականների քիմքին ոչ հարիր հարցեր են հնչեցնում, հետո, երեւի օպերատորներին էլ կհասնեն, թե ինչու են նկարում իրենց դամչկեքի քիթ մաքրելն ու մատ ծծելը»։