04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով:
Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ` հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը:
Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ:
Այնպես որ, իշխանության հետևողականությունն Արցախի հանձնում արդարացնելու ու Ցեղասպանության թեման ուրանալու առումով ոչ միայն չեն կանխում մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլ Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար»  :
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ