18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սպառողների հաշվին բույսեր են գնվել. Փաշինյանը ճիշտ էր

Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչն է փոխվել, որ Այվազյանը 2014 թ-ի միջանկյալ զեկույցում նշում էր, որ պետք է հիմանավորվի Գազմպրոմ Արմենիայի աշխատակիցների թիվը 100-ով ավելացնելը և 109 հազար դրանով նրանց աշխատավարձերը բարձրացնելը, մինչդեռ հիմա ասում է, որ ինչքան աշխատավարձ ուզեն, այնքան էլ կտան: Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ ընկերությունում նկարներ, բույսեր կան և դրանց արժեքը գազի սակագնի մեջ ներառված է.

«Նախորդ զեկույցում կար, որ ընկերությունում նկարներ, բույսեր կան, և դրանց արժեքը գազի սակագնի մեջ ներառված է։ Այստեղ խնդիր այն չէ, որ չի կարող ընկերությունը բույս կամ նկար առնել, սակայն կարող է ձեռնարկություն կա, որ Վանգոգի կամ Պիկոսոյի նկար է գնել, բայց դա չի նշանակում, որ սպառողը դրա համար պետք է վճարի կամ դոկերատիվ բույսերի համար, որոնք ահռելի գումարներ արժեն»: Վարդան Այվազյանն արձագանքեց, որ աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական խնդիրը գազմատակարարաման սուբյեկտների կամ սպառողների թվաքանակի ավելացումով է պայմանավորված։ Ըստ նրա՝ որևէ լծակ չունեն միջամտելու աշխատավարձերի հետ կապված։

Ինչ վերաբերում է ձեռնարկության նկարներին կամ բույսերին, Այվազյանը նշեց, որ հստակեցված չէ այն հանգամանքը, որ բուսերի ու նկարների արժեքը ներառված է գազի սակագնի մեջ։ Փաշինյանը տեղից արձագանքելով՝ նշեց, որ լիազորություն չունեին՝ չխոստանային։ Ընդմիջումից հետո Այվազյանը հայտարարեց, թե ուսումնասիրել է Փաշինյանի հարցը և պարզել, որ իսկապես նման գնումներ սպառողների հաշվին եղել է: «Այո, ճիշտ էիք պարոն Փաշինյան, գնվել է բույսեր, որը մտած է սակագնի մեջ, և որի արժեքը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ ամբողջ Գազպրոմի շրջանառությունը 300 մլրդ դրամ է, այինքն՝ 0,00005%: Սա միակ դեպքն է, և ուզում էինք ցույց տայինք, թե ինչ մանրակրկիտ ենք մենք ուսումնասիրել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ