19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դատապարտելով լրագրողների հանդեպ ոտնձգությունները կոչ եմ անում բոլորիս, մենակ չթողնել լրագրողներին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք  շարունակ զայրանում, զարմանում, ջղայնանում ենք, ամեն անգամ տեսնելով, թե ինչպես են քպականները եւ այլք   հարձակվում լրագրողների վրա պիտակավորում այս կամ այն լրատվամիջոցը, վիրավորում  իրենց մասնագիտական պարտքը կատարող մարդկանց։ Օրերս լրագրող Նարեկ Կիրակոսյանի վրա գռեհիկ եւ անզուսպ հարձակումը,   վերջերս Արցախի ներկայացուցչության մոտ «Հրապարակ» -ի լրագրողի դեմ  նիկոլական արցախցու անզուսպ հարձակումը,  դրանից առաջ Հ1-ում քպական անդոյի   հերթական հարձակումը Հռիփսիմե Ջեբեջյանի ուղղությամբ,  թվարկումը կարող է երկար լինել, քանզի հարձակումները լրագրողների դեմ անվերջ են  դարձել , անզուսպ եւ ավելի ու ավելի գռեհիկ   ձեւերով։ Սա  պատերազմ է  երկրի ներսում, պատերազմ լրագրողների եւ ՀՀ բոլոր քաղաքացիների դեմ։

Այլեւս  անիմաստ է ակնկալել, որ միջազգային  իրավունքի այս կամ այն ՀԿ-ն կարձագանքի, կդատապարտի այս դրսեւորումները՝   զանգվածային լրատվամիջոցների դեմ։  Չեն անելու, քանզի, իրենք իրենց  անելիքը արել են մինչեւ 2018-ը եւ հիմա լուռ վայելում են մեր երկրում կատարվող ավերածությունների շքերթը։  Միակ ընդվզողը  եղել ու մնում է  Հայաստանի ժուռնալիստների միությունը։Ինքս էլ, որպես այդ միության երկարամյա անդամ, իմ բողոքն են  արտահայտում, դատապարտելով  լրագրողների հանդեպ  շարունակական  հարձակումները եւ  իշխանականների անզուսպ «բեզպրիդելը» ։
Հարկ է  շեշտել, որ այսօր հենց լրագրողներն են առաջին գծում, շատ քաղաքական գործիչներից էլ առաջ ու առաջամարտիկ։  Նրանք եւս   հասկանում են, որ մեր երկիրը ավելի ու ավելի է  խրվում վտանգների եւ ոչնչացման ճահիճը, եւ, բնական է, որ ընդվզում են դրա դեմ։ Սա սովորական իշխանություն-ընդդիմություն, լրագրող-քաղաքական, պետական գործիչ առճակատում չէ, սա երկիրը հանձնող դավաճան-կապիտուլյանտների եւ երկիրը պահող քաղաքացիների, ժողովրդի կռիվ է։ Մենք տրամաբանակաան  կյանքով չենք ապրում, մենք ապրում ենք ավերածությունների եւ ուրացումների ժամանակներ։ Լրագրողների  այդ ընդվզումը, մասնագիտության բերումով,  զուտ հարցերի մակարդակում է,   այդ հարցերը շատ  խոսուն են, անչափ  տեղին ու փաստարկված, եւ հենց այդ պատճառով են  քպականները եւ նրանց արբանյակները ընկնում հոգեխանգարմունքի մեջ, կորցնում են ինքնատիրապետումը եւ, անզորությունից, փորձում են վայրի հարձակումներով  պաշտպանվել։
Դատապարտելով  լրագրողների հանդեպ  ոտնձգությունները  կոչ եմ անում բոլորիս, մենակ չթողնել լրագրողներին,  չհամարել, որ դա միայն իրենց է վերաբերում, որ դա միայն լրագրողների կռիվն է։Սա բոլորիս կռիվն է, մեզնից յուրաքանչյուրինը։
Քանի որ մեր  երկիրը, մեր  հայրենիքը, մեր  հողը, մեր  պատմությունը, որ  նիկոլը   ջանասիրաբար  հանձնում  է թշնամուն, ոչ միան լրագրողներինն  է, այլեւ՝  բոլորինը, ժողովրդինը, ՀՀ բոլոր քաղաքացիներինը։ Հետեւաբար, այս կռիվը բոլորինս է՝ լրագրող թե  դերասան, երգիչ թե բանվոր, քաղաքական գործիչ թե գիտնական, ԲՈԼՈՐԻՆՍ» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ