14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապահներին, ովքեր չկարողացան իշխանության քարոզչության և քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել և գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց:
Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի և տարածված ուղերձից անմիջապես հետո` ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով:
Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն»  :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ