05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Այս երկրում ՀՀԿ-ից շատ քննադատված քաղաքական ուժ չեմ հիշում․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեկսբուքյան իր էջում գրել է․

«Երբ լրագրողը քաղաքական հայացքները պայմանավորում է ընտանիքի անդամի զբաղեցրած պաշտոնով ու սեփական աշխատանքի կոմֆորտով ու եթերից բացի ֆեյսբուքում դառնում է իշխանությունների չհիմնավորված պաշտպանը՝ հարստացած ցինիզմի ոճով հարց բարձրացնելով իբրև թե քաղաքականությունից բան չի հասկանում, բայց թիրախավորում է ՀՀԿ-ին, շատ ավելի գռեհիկ է դառնում քան քաղաքականության մեջ գտնվող 7 տարի նույն դասարան մնացած տգետը։
Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավարը մեկ պարբերությամբ արտահայտած մի քանի սխալներ ու ամբողջապես մանիպուլյացիա պարունակող խոսքով ապացուցեց, որ ինքը, այո՛, քաղաքականությունից բան չի հասկանում։ Պետրոսը մոռանում է, որ ՀՀԿ-ն այսօր ներկայացված է խորհրդարանում և ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ իր ծանրակշիռ հայտն արդեն 4-րդ տարին է իշխանությունը զգում է։
Այս երկրում ՀՀԿ-ից շատ քննադատված քաղաքական ուժ չեմ հիշում, թե´ որպես իշխանություն և թե´ որպես ընդդիմություն, ինչն արդեն զարմանալի է։ Եվ սա արդեն խոսում է ՀՀԿ-ի «Policy making»-ի մասին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ