12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը շարունակում է 20-րդ դարասկզբի Թուրքիայի մարդասպան քաղաքականությունը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարաղայի ջարդերն ՝Ադրբեջանի նացիստական քաղաքականության վառ օրինակ։
 1992թ. այս օրը՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ 20-րդ դարավերջի ամենաողբերգական ոճրագործություններից մեկը. ադրբեջանցիների կողմից Արցախի Մարաղա գյուղի հայազգի 5 տասնյակից ավելի խաղաղ բնակիչների դաժան կոտորածը:
Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին հեղինակավոր Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի վայրագ և տմարդի գործողությունները Մարաղայում, այնուհանդերձ, առաջադեմ մարդկությունը դեռևս իր ամբողջական արժանի գնահատականը չի տվել ադրբեջանցիների հանցագործ գործողություններին Մարաղայի խաղաղ բնակիչների նկատմամբ:
Մարաղայի ողբերգական  դեպքերից 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, ադրբեջանցիները նույն՝ գազանին բնորոշ վարքագիծ դրսևորեցին Թալիշի խաղաղ բնակիչների նկատմամբ:
Իսկ 2023-ի Արցախի էթնիկ զտումը ցույց տվեց Ադրբեջանի ֆաշիստական էությունը։
Ադրբեջանը շարունակում է 20-րդ դարասկզբի Թուրքիայի մարդասպան քաղաքականությունը:
Հ.Գ. Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Հ. Թումանյան» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ