05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական շախմատում հաղթում է ոչ թե նա, ով ամենաշատն է խոսում, այլ նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Վերջին օրերին որոշ անձինք, ովքեր սիրում են գործածել շախմատային տերմիններ՝ առանց շախմատ խաղալու իրական իմացության, իսկ քաղաքականությունից առավել ևս՝ հեռու լինելով, փորձեցին «ցուգցվանգ» հասկացությունը կիրառել ՀՀԿ-ի նկատմամբ։ Սակայն իրականությունը պարզեց, որ իրականում ցուգցվանգի մեջ հայտնվեցին հենց իրենք՝ Քոչարյանի քարոզիչները։
Նրանց իրավիճակն ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե «ցուգցվանգ»-ով, այլ «մանկական մատով» — կարճ և անխուսափելի մատ, երեք պարզ քայլով.
Քայլ 1. Ընդդիմադիր ուժերը Գյումրիում ստացան ավելի շատ ձայներ, քան իշխանությունը՝ արձանագրելով ՔՊ-ի համար ծանր քաղաքական պարտություն։
Քայլ 2. Քոչարյանի քարոզիչները Մարտուն Գրիգորյանի լռությունը փորձեցին ներկայացնել որպես իբր ՀՀԿ-ի և ՔՊ-ի միջև եղած գաղտնի գործարքի ապացույց՝ շրջանառելով դավադրապաշտական ու մանիպուլյատիվ թեզեր։
Քայլ 3. Մարտուն Գրիգորյանի հստակ և հրապարակային հայտարարությունը, ըստ որի՝ նա իր ձայնը փոխանցում է Վարդան Գուկասյանին, փաստացի ջախջախեց այդ բոլոր կեղծ նարատիվները։
Հ.Գ Քաղաքական շախմատում հաղթում է ոչ թե նա, ով ամենաշատն է խոսում, այլ նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ