22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օր օրի, սրընթաց կերպով սպառողական ապրանքների գներն աճում են․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Երբ կան ակնհայտ ձախողումներ, իսկ դրանք շատ են ու անընդհատ, ապա իշխանությունը սկսում է ավելի բարձր բղավել «իր ասֆալտի» մասին, երբ տեսնում է, որ չի տիրապետում իրավիճակին, ավելի ինտենսիվ են սկսում ռեպրեսիվ գործողությունները հասարակության բոլոր շերտերում «հատիկ առ հատիկի» տրամաբանության մեջ։
Երբ ընդունում է, որ պատասխանատուները կոմպետենտ չեն, «կառավարությունում կադրային սով է», գոռում են, թե դպրոցները քանդված են եղել, սակայն չեն կարողանում իրականացնել «300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու ու վերանորոգելու» ծրագիրը։ Թվերը նայեք կհամոզվեք։
Օր օրի, սրընթաց կերպով սպառողական ապրանքների գներն աճում են, տպավորություն է, որ գները բարձրանում են օդի ջերմաստիճանին զուգահեռ։ Իսկ եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը փորձում է «եկամտահարկել»։
Հարկահավաքությունը ձախողել են, փոխանակ մոտիվացիան ավելացնեն հարկ վճարողներին շահագրգռող գործողություններով, ընդհակառակը՝ հարկային տեռոր են իրականացնում՝ խանութներ են «պլոմբում», բիզնեսներ են փակվում, աշխատատեղեր են պարապուրդի ենթարկում, հետո էլ քաղաքացուն են մեղադրում, որ վատ է ապրում։ Այստեղ արդեն մասնագիտական միջակություն չէ, մասնագիտական իմպոտենցիա է։ Իսկ խանութպանները սկսում են հիշել, թե ինչ էնտուզիազմով էին գովում ներկայիս իշխանության հարկային քաղաքականությունը։
Լծվել են տնտեսական ակտիվության ցուցանիշ նկարելու գործին, սակայն իրենք են բիզնեսին տեմպից գցում, տնտեսական աշխուժությունը սահմանափակում, հետո կրկին մեղադրում են հարկ վճարող ժողովրդին»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ