25 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։
Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում ՝ տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարոխոսության թեզերը։ Տրամաբանորեն ՝նրանք հաճախ հայտնվել են խորհրդային КГБ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից  Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար. Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որեւէ նոր մարդ չեր հարցաքննվում ՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին։
Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։
Տարիներառաջ, Անդրանիկ Մարգարյանը  կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորը այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռեւս այն ժամանակ նա խիստ կարեւորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։
Մենք Ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը Ձեր համար ամենացանկալին կլիներ ՝ Ձեր գործը շարունակելով»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ