26 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլը նույնիսկ Խուրցիլավայի «պրեստիժի» 1 տոկոսը չունեցավ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1971-ի մայիսի 2 էր։
Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտում ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության շրջանակներում կովկասյան դերբի էր,հանդիպում էին Թբիլիսիի «Դինամո»-ն ու Երեւանի «Արարատ»-ը։
Թիմերը դաշտ էին մտել մարտական կազմերով։
«Դինամո»-ի կազմում  հանդես էին գալիս ԽՍՀՄ լավագույն պաշտպան ,աշխարհի 1966 -ի առաջնության բրոնզե ,Եվրո 72-ի արծաթե մեդալակիր ,ԽՍՀՄ հավաքականի ավագ Մուրտազ Խուրցիլավան,1970-ի աշխարհի առաջնության  գեղեցիկ գոլերից մեկի հեղինակ Կախա Ասատիանին,վրացական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից՝ Մանուչար Մաչաիձեն,Եվրո 72-ի արծաթե մեդալակիր ,հաձակվող Գիվի Նոդիան եւ ,իհարկե, ԽՍՀՄ ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից ,1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Սլավա Մետրեւելին։
Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես էին  գալիս հայկական ֆուտբոլի լեգենդները՝ հուսալի ու անփոխարինելի դարպասապահ  Ալյոշա Աբրահամյանը,
պաշտպանության «բերդ» Ալեքսանդր Կովալենկոն,կիսապաշտպանությունը  ցեմենտող Սերգեյ Բոնդարենկոն,թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը,հայկական թորսիդայի սիրելի Լեւոն Իշտոյանը,հայկական  ֆուտբոլի լավագույն ձախ եզրային հարձակվող Նիկոլայ Ղազարյանը,ֆուտբոլային հանճար Արկադի Անդրեասյանն ու հայկական ֆուտբոլի վիրտուոզ,1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Էդուարդ Մարկարովը։
Առաջին խաղակեսն ավարտվում է 1-0 հօգուտ երեւանցիների։
Գոլի հեղինակ էր դարձել 17-րդ րոպեին թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը։
Երկրորդ խաղակեսում լեգենդար Էդուարդ Մարկարովը 78-րդ եւ 85-րդ րոպեներին  դուբլի հեղինակ է դառնում՝ հաշիվը դարձնելով 3-0 ։
Մեկ րոպե անց Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտը ցնցվում է։
40 մետր հեռավորությունից հուժկու հարվածով գոլի հեղինակ է դառնում  Սերգեյ Բոնդարենկոն։
Հարվածն այնքան մեծ հեռավորությունից էր իրացված,որ ֆուտբոլասերները կատակում էին. «Բոնդարենկոն Հավլաբարից գրավեց «Դինամո»-ի դարպասը»։
Հաշիվը դառնում է 4-0:
Էդուարդ Մարկարովը պատմում է,որ Բոնդարենկոյի գոլից հետո իրեն է մոտենում «Դինամո» Թբիլիսիի ավագ Մուրտազ Խուրզիլավան ու ասում .«Эдик,ребятам скажи хватит»։
Մարկարովի խոսքով մերոնք ընդառաջում են լեգենդար վրացի պաշտպանին։
Ասածս ի՞նչ է…
Նիկոլը նույնիսկ Խուրցիլավայի «պրեստիժի» 1 տոկոսը չունեցավ,որ վրացիները 6 գոլ չխփեին մեր հավաքականին իր ներկայությամբ»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ