21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է:
Ու ի՞նչ է անում այդ ֆոնին Փաշինյանը:
Տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի ճանապարհով:
Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:
Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ:
Խաղաղություն չեն մուրում:
Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով:
Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով» :
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ