07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազգային պետության պահպանության պայքարը թեւակոխում է կարեւորագույն փուլ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրապետականն ավելի քան երբեւէ ունի եւ ասելիք ,եւ՝ անելիք։
Հանրապետական կուսակցության ընկերներիս հետ պայքար սկսեցինք ապագա կապիտուլյանտի թրքահպատակ ռեժիմի դեմ, երբ շատերը կամ ծափահարում էին նրան,կամ հարմար լռում։
Այսօր պայքարողները բարեբախտաբար անհամեմատ ավելացել են,բայց Հանրապետականը շարունակում ու շարունակելու է լինել ապազգային խունտայի դեմ պայքարի առաջնագծում։
Դրան զուգահեռ չեն պակասում տարբեր խրամատներից Հանրապետականի դեմ ուղղված ծղրտոցները,որոնք որոշ դեպքերում  «երեք մանեթանոց» հաչոցների են նմանվում։
Ես հպարտ եմ, որ Հանրապետական եմ։
Հպարտ եմ, քանի որ Անկախության պայքարի ռահվիրա Աշոտ Նավասարդյանի, պետականաշեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Հայոց Բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի եւ նենգ հակառակորդին  երկու անգամ ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարակիր զինակիցն եմ։
Հպարտ եմ, քանի որ Հանրապետականի իշխանության տարիներին, մեր բոլոր սխալներով հանդերձ,  Հայաստանի հետ հաշվի էին նստում։
Հպարտ եմ, քանի որ Հանրապետականի կառավարման շրջանում հայ ժողովուրդը հաղթեց թշնամուն Ապրիլյան պատերազմում։
Հպարտ եմ, քանի որ այսօր էլ Հանրապետականի տարբեր սերունդներ ու նախ եւ առաջ երիտասարրները  պայքարում են ազգային գաղափարի, այլ ոչ՝ «30 արծաթի» համար։
Ազգային պետության պահպանության պայքարը թեւակոխում է կարեւորագույն փուլ, եւ իմ խորին համոզմամբ Հանրապետականն ավելի քան երբեւէ ունի ասելիք ու անելիք։
Հ.Գ. «Հանրապետական կուսակցությունն ազգային պետություն կերտելու կուսակցություն է»։
Աշոտ Նավասարդյան»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ