Միրզոյան Արարատին եւ մյուսներին այլեւս փոշեկուլ պետք չի․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս դավաճան եւ կրկնակի կապիտուլյանտ իշխանազավթների համար արդեն յոթը տարի ամեն ինչ «մի քիչ լավ-մի քիչ վատ» է, զազրելի 44 օրյա պատերազմի զոհերի թիվը «պլյուս-մինուս 50 հոգի» է, բայց, այ, հենց հերթը հասնում է ադրբեջանի շահերին, ամեն ինչ 100 տոկոսանոց լավ է եւ ամեն ինչ դեպի լավն է։
Սրանք իրենց հողավաճառ եւ հայենադավ էությամբ լրիվ ադրբեջանի կրունկի տակ են, կզած եւ լպրծուն, եւ հետն էլ մեր քաղաքացիների վրա մատ են թափ տալիս, լրագրողների գլխին ն են մուննաթ-զուննաթ թափում եւ լոպպազանում են, թե իրենք գտել են Արցախի հարցի լուծումը՝ Արցախը հանձնելով, թե գտել են խաղաղության բանալին՝ ՀՀ տարածքները թշնամուն մատուցելով, թե իբր ինչ-որ թուղթ կա, որը ոչ տեսել ենք, ոչ էլ ներկայացնում են հանրությանը, որ իմացվի, ինչ կա դրանում, է՞լ ինչն են տալիս թշնամուն եւ է՞լ ինչ արհավիրքի առաջ են կանգնեցրել մեր երկիրը; Ճամարտակում են չեղած եւ չլինող խաղաղության մասին, մինչդեռ՝ իրականում բացել են երկրի դռները եւ ուղղակի պատերազմի եւ, եւս մի քանի տրոյական ձիերի ներխուժման համար։Ու այս կապիտուլյանտ-հանձնողները հերթական լապշան են փորձում կախել հասարակության ականջներից, փորձում են համոզել, որ հարցերի լուծումը հենց սա է՝ Արցախը հանձնել, ՀՀ-ն հանձնել, երկիրը եւ ժողովրդին կապիտուլացիայի տանել։
Դե, իրենք էլ աղուհացով կդիմավորեն, իրենց երեխաներին կստիպեն խոսել թշնամու լեզվով եւ նամազի վարժանքները կցուցադրեն Երեւանի Հանրապետության Հրապարակում։
Հ․Գ․ Դե, իսկ Միրզոյան Արարատին եւ մյուսներին այլեւս փոշեկուլ պետք չի, ոսկե ձկնիկի պես նա միայն պալատներ է կուտակում․․․»։