21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:

Գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերվում է անկախության և ազգային ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:
Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:
Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլ իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:
Ադրբեջանի նախագահը, ում երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:
Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ» :
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ