14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:
Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:
Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:
Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին» :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ