12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ առաջին հայացքից հասարակության որոշ խմբերի համար տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանության տրամաբանությամբ, որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի:
ԱՄՆ-ում Հայաստանի պարտությամբ հպարտացող Փաշինյանը նշել է, թե «մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության (44-օրյա պատերազմի) միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:
Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք, այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Չշտապեք զվարճանալ, առավել ևս` սրան գիժ կամ մոլագար անվանեք:
Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը» »:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ