12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էս երկիրը կամաց-կամաց դարձրին որբի գլուխ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ալիեւի երեկվա հայտարարությունները    լրջորեն անհանգստացրել են  մեր հայրենակիցներին, գոնե նրանց, որ հասկանում են պահի լրջությունը, անցած յոթ տարիների  մեջ ապրելու վտանգները։
Բայց, կա  մեկ հանգամանք՝ ալիեւը խոսի թե չխոսի, իր անելիքը գիտի  եւ նպատակային, քայլ առ քայլ  գնում  է դրանց իրականացմանը։
Խոսքը էլի ու կրկին մեր մասին է, մեր երկրի իշխանություն կոչվող թյուրիմացության մասին, մեր երկրի պետական համակարգերի գործունեության եւ չ-գործունեության մասին, նաեւ ՝ մեր մասին․․․Ի՞նչ  ենք անում, ի՞նչ ենք պարտավոր անել եւ՝ ի՞նչու ենք դեռ հապաղում։
Ե՞րբ է ի վերջո  լրջորեն հասկանալի լինելու, որ էս երկիրը  անտեր է, իսկ անտերից ամեն ինչ կարող են խլել, ոչնչացնել։  Երկիրը, հողը, պետությունը պետք է տեր  ունենա։  Էս երկիրը  կամաց-կամաց դարձրին որբի գլուխ, ով ոնց ուզում՝ խուզում է․․․»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ