25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշեցում.
2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման նիստում հնչած Ֆրանսիայի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի ելույթներից արդեն պարզ էր, որ Արցախյան հարցի կարգավորման համար միջազգային հանրությունը տեսնում է այն ուղին, որը հրապարակվել էին նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից` Լ’Աքուիլայի հռչակագրով:
Այսինքն՝ Լ՛Ավիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, որով վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:
Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի և Արցախի միջեւ և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:
Նույն ոգով էլ Աստանայում կազմվել էր ԼՂ վերաբերյալ հայտարարություն, որը պաշտոնապես տարածեց ԵԱՀԿ-ն: Այն ըստ էության` նույնն է, ինչ ասվել էր Լ՛Աքվիլայում:
Ստորև ներկայացնեմ հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Աստանա, 1 դեկտեմբերի, 2010 Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնեցին, որ եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ավելի վճռական ջանքերի դիմելու: Այս համատեքստում նրանք վկայակոչեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ՌԴ նախագահի հետ համատեղ  հայտարարությունները 2008-ի նոյեմբերի 2-ին` Մոսկվայում և 2010-ի հոկտեմբերի 27-ին` Աստրախանում: Այնուհետ նրանք համաձայնեցին, որ խաղաղ, բանակցային հանգուցալուծումը կբերի կայունություն և անվտանգություն, և դա միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման համար:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական հանգուցալուծման` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի` 2009-ի հուլիսի 10-ի Լ’Աքուիլայի և 2010-ի հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարություների հիման վրա:
ԵԱՀԿ երեք համանախագահ երկրները խոստացան աջակցել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահներին, քանի որ նրանք կայացնում են խաղաղ կարգավորման հասնելու համար կարևոր որոշումներ: Նրանք հորդորեցին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ հիմնարար սկզբունքներում մնացած հարցերի վրա, և հրահանգեցին իրենց համանախագահներին այդ ջանքերին սատարելու նպատակով շարունակել աշխատել հակամարտության կողմերի հետ:
Բանակցությունների ավելի բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու համար կոչ արեցին հրադադարը ամրապնդել լրացուցիչ քայլերով և բոլոր ոլորտներում իրականացնել փոխվստահություն ստեղծող ձեռնարկներ»  » :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ