10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ցանկանում է թանկացնել գազը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նույն լուրների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Թերթին չի հաջողվել պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված եւ անխուսափելի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ