Այրվել է 4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը /Տեսանյութ/
USA Today-ի փոխանցմամբ՝ Կոնեկտիկուտ նահանգի մի ընտանիք կորցրել է ավելի քան 4 միլիոն դոլար արժողության իր առափնյա առանձնատունը, երբ Գոհաբանության օրը նրանց ավտոտնակում հրդեհ է բռնկվել հնդկահավի խորովածի համար
նախատեսված մանղալում:
Հրդեհի պահին առանձնատանը մոտ 40 մարդ է եղել, երկուշաբթի USA Today-ին հայտնել է Ուեսթոնի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Պոկորնին:
Ըստ Պոկորնիի՝ հրդեհից ոչ մի մարդ վնասվածք չի ստացել:
Գործակալության տվյալներով՝ հրշեջ անձնակազմը կրակի դեմ պայքարել է ավելի քան 16 ժամ:
«Հրդեհի պատճառները շարունակում են հետաքննել Ուեսթոնի հրշեջ մարշալը, սակայն նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում և հնդկահավը խորովելու պատճառով է եղել»,- գրել է գործակալությունը։
Ըստ Բլեյքի՝ առանձնատունը ճանաչվել է բնակության ահամար ոչ պիտանի և լիովին կորսված:
Նշվում է, որ 11 ննջասենյակով, 9,5 լոգասենյակով և 9378 քառ մետր մակերեսով առանձնատունը գնվել էր 4 միլիոն 16 հազար 800 դոլարով։
Մանրամասները՝ կից տեսանյութում: