27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերապրելով ցեղասպանությունը. փրկության բացառիկ պատմություն Հոլոքոստի տարիներին

 

 

 

Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թհուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչությանկոտորածը և տեղահանությունըՄավիյանների ողջ ընտանիքը զոհվում էփրկվում են միայն երեք երեխաներըՄիհրանըքույրը և եղբայրը: 1918 թհոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազարիրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալՏեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում ենԴեգերումներից հետո 1923 թՄավիյանը հասնում է Ֆրանսիահաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակականգործունեությունՆա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականիցՖրանսիայի կոմկուսի անդամ էր։

1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներինՄավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանըանդամակցումֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբինՄավիյանն իր հուշերում գրում է. «1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների»իրենց դիմակըՍկսեցին հրեաներիցորոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղԱյնուհետև նրանց բոլորինկանանցտղամարդկանցծերերին և երեխաներինհավաքեցին և քշեցին ԴրանսիԱյդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թողբերգությունը»: 

Մանուշյանի խմբում կային նաև այլ ազգությունների ներկայացուցիչներայդ թվում նաև Լեո անունով մի հրեաով 1936-1939 թթԻսպանիայում իտալագերմանականնվաճողների և ֆաշիստների դեմ պայքարող ինտերնացիոնալ բրիգադի նախկին մարտիկ էրՀստակ էրոր նրան հարկ էր թաքցնելՄավիյանը հայկական առաքելականեկեղեցուց վերցնում է ադաբազարցի Լևոն Բասմաջյանի վկայականըորի հիման վրա պատրաստվում են Լեոյի փաստաթղթերըորպես Քոնշ քաղաքում կառուցվողգերմանական օդանավակայանի բանվորՄիհրանը իր գրքում նշում էոր այդ ջանքերը Լեոն արդարացրեցդառնալով Մանուշյանի խմբի քաջարի մարտիկներից մեկը

Սակայն օկուպացված Փարիզում մի խումբ հայ դիմադրողների գործը չէր կարող գերմանական ոստիկանության աչքից վրիպել: 1944 թփետրվարի 22-ին ձերբակալվում էՄանուշյանը և իր մի քանի զինակիցների հետ գնդակահարվում Փարիզից ոչ հեռու գտնվող ՄոնՎալերիանումՖրանսիայի օկուպացման տարիներին այդ նույն վայրումգնդակահարվում է 4500 մարդՄավիյանը ձերբակալվում է հաջորդ օրըփետրվարի 23-ինբանտարկվում մահվան դատապարտվածների համար նախատեսված «Ֆրենում», որտեղից միակ «ելքը» համակենտրոնացմանճամբարներն էինՄոտ մեկ ամիս կտտանքների ու հարցաքնությունների ենթարկվելուց հետո Մավիյանը տեղափոխվում է ռազմագերիների և քաղբանտարկյալների համար նախատեսված Կոմպիեն ճամբարը«Ես այլևսչունեի ո՛չ անունո՛չ ազգանունմիայն համար` 29063»: 

1944 թապրիլի 27-ին Մավիյանին 1800 հոգու հետ միասին տանում են ԳերմանիաՆա տեղափոխվում է հիտլերյան ռեժիմի ամենաարդյունավետ մահվան գործարան Օսվենցիմորի դարպասներին գրված էր«Աշխատանքն ազատություն է տալիս» (Arbeit macht Freiheit): Մավիյանը նշում էոր Օսվենցիմի քարե քառակուսի շինության ծխնելույզից անդադար ելնող ծուխը դարձավ նրա մղձավանջըՕսվենցիմից Բուխենվալդ,այնուհետևՖլոսենբուրգորը «Բուխենվալդի համեմատ դժոխք էրԱյստեղ մտնողը ողջ դուրս չէր գալիս»: Մավիյանը ճամբարում ականատես է դառնում ֆաշիստական անմարդկային վայրագություններիիր ընկերների`այդ թվում նաև հայմահվանըկրում բազմաթիվ զրկանքներ

1945 թՖլոսենբուրգ են բերվում նաև մյուս համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներըհրեաներին սպանում են տեղումմյուսներինստիպում քայլել դեպի լեռներըԱպրիլի 20-ին ճամբարը տարհանվում է. «Եսնորից վերապրում եմ պատանեկությանս տարիներըժողովրդիս տեղահանության ճանապարհըԵս տեսնում եմ հայերի դիերնետված ճանապարհների եզերքներին որպես կեր շնագայլերի և ագռավների համարԻսկ այժմքայլում եմ եվրոպական բոլոր ազգությունների պատկանող մարդկանց դիակների կողքով», – գրում է Մավիյանը:

Ամերիկյան զրահամեքենաները մոտենում էինօդում երևում են ոչ գերմանական օդանավերՄավիյանը հասկանում էոր սարալանջով քայլող բանտարկյալներն այդուհետ հանցագործության վկաներ էին և նրանցսպանությունը պարտադիր պայման էր խուճապի մատնված գերմանացի էսէսականների համարԵվ փախչում էմեջքին տանելով ընկերոջըԲեշարին:

Զոհված ընկերների հանդեպ իր պարտքը նա հատուցում է 1946 թ.: Հունիսի 10-ին մեկնում է ԳերմանիաԴահաունախկին համակենտրոնացման ճամբարորը վերածվել էր դատական ատյանի և ցուցմունք է տալիսՖլոսենբուրգի գերմանական հանցագործների դեմ:

Փրկելով հրեա Լեոյինմասնակցելով Դիմադրության շարժմանըանցնելով նացիստական համակենտրոնացման ճամբարներովլինելով ոչ թե մարդայլպարզապեսհամար (Օսվենցիմ` №186060, Բուխենվալդ` №53350,Ֆլոսենբուրգ` №10018), որն անհրաժեշտ էր լոկ թիվը պահպանելու համարՄիհրան Մավիյանը կարողանում է վերապրելվերադառնալ Ֆրանսիահրատարակել իր հուշերըՈճիրի անդրաշխարհէն» (1976 թ.),նախաբանում հույս հայտնելովոր այն կդառնա հուշարձան հիտլերյան մահվան ճամբարներում հրկիզված իր ընկերների և գերեզմանաքարհորՄինաս Մավիյանի համարով այդպես էլ գերեզման չունեցավ

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ