11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար:
Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինում:
Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի:
Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակությանը» :
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ