13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանությունը՝ ազգային ռեսուրսների մսխման վառ օրինակ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանությունը՝ ազգային ռեսուրսների մսխման վառ օրինակ
Հայաստանում վերջին տարիներին պետական միջոցների սխալ և կասկածելի կառավարումը դարձել է մռայլ առօրյա, և դրա վերջին վառ օրինակներից է տիեզերք ուղարկված հայկական «ARMSAT-1» արբանյակի ձախողված ծրագիրը։ Այս նախագիծը, որի արժեքը հասել է մոտ 8 միլիոն դոլարի, վերածվել է հերթական կոռուպցիոն սկանդալի, ինչն այսօր քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս դեպքը նոր վկայություն է Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանության անարդյունավետ և ոչ թափանցիկ գործելաոճի մասին։
Հայաստանի այսօրվա կառավարիչները բազմիցս հայտարարել են զարգացումներին և նորարարական ծրագրերին նվիրվածության մասին, սակայն գործնականում այս խոստումները երբեք իրականություն չեն դառնում։ Տիեզերքում հայկական ներկայությունը մեծ խանդավառություն առաջացրեց, սակայն արբանյակի կարճաժամկետ աշխատանքը և ծրագրված արդյունքների բացակայությունը լուրջ կասկածներ է առաջացրել՝ այն դարձնելով հերթական չիրականացված երազանք։ Տարեց տարի ժողովուրդը լսում է մեծ խոստումներ, բայց փոխարենը ստանում է խաբեության կառույցի նոր, ավելի ու ավելի վառ օրինակներ։
Այս ծրագրի ձախողումը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև ցուցադրանք է՝ թե ինչպես է կոռումպացված և խաբեբա իշխանությունը մսխում ազգային ռեսուրսները։ Արբանյակի նախագծման, կառավարման և գործարկման ընթացքում վատնված միլիոնավոր դոլարները ուղղակիորեն բեռն են դառնում հարկատուների վրա, որոնց միջոցներն օգտագործվում են անարդյունավետ նախագծերի վրա՝ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությամբ։
Իշխանափոխությունից հետո Հակակոռուպցիոն մարմինները պետք է ամբողջովին բացահայտեն այս և նմանատիպ այլ դեպքերը և պատժեն բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ժողովրդի գրպանն են մտել, իսկ հիմա հասարակությունը պետք է պահանջի հստակ հաշվետվողականություն իր հարկերով ստեղծված պետական միջոցների օգտագործման վերաբերյալ։ Հայաստանը կկարողանա հաջողությամբ զարգանալ և բարելավել իր քաղաքացիների կյանքը միայն այն ժամանակ, երբ ազատվենք այս կոռումպացված, գող ու թալանչի խաբեբա իշխանության ճիրաններից» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ