25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրաքաղաքը պիտի թոթափի Ղուկասյանի փոշին. Առավոտ

Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանա անդամների երդմնակալության արարողության ժամանակ Սամվել Բալասանյանը, թվարկելով Գյումրու զարգացման իր ծրագրերը, ասաց. “Պետք չէ խոսել ուղղակի, ասել՝ շեն քաղաք ունենք, շեն է մեր քաղաքը, շենացնելու ենք։ Այո, պետք է թոթափենք այդ փոշիները, լինենք ազնիվ, արդար, խոսքի ազատություն բերենք ժողովրդի”: Պարզ է, որ պարոն Բալասանյանի այս խոսքերն ուղղված էին Գյումրու նախկին քաղաքապետին, որը հայտարարել էր, թե շեն օջախ է թողնում Բալասանյանին, այնպես որ կարող են գալ ու միանգամից վայելել։

Այս մասին գրում է “Առավոտ”-ը:

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով Սամվել Բալասանյանի՝ քաղաքը փոշիներից թոթափելու միտքը, ասաց. “Սիրելիներ, նախորդ խոսողները արդեն ինձ խոսելու բան չթողեցին հիմնականում, եւ ես չէի ուզենա ավելորդ խոսքերով զարդարել արդեն եղած ելույթները, բայց մի բան ուզեցի Ձեզ փոխանցել։ Սամվելն ասաց՝ քաղաքի փոշուց պիտի ազատվել։ Այո, քաղաքի փոշուց պետք է ազատվել, բայց ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել։ Քաղաքի փոշին հեշտ է թոթափել, բայց կան փոշիներ, որ շատ ավելի դժվար է, եւ ես կկամենայի, որ քաղաքապետը եւ ավագանին ձեռք ձեռքի տված այ Էդ փոշին թոթափեին՝ կեղծավորության փոշին թոթափեին, շողոքորթության, մեծախոսության, ստախոսության փոշին թոթափեին, ամբարտավանության փոշին թոթափեին, լինեինք խոնարհ ծառայողներ։

Շիրակի հոգեւոր առաջնորդը նաեւ քննադատեց նրանց, ովքեր սխալ են հասկանում պաշտոնի իմաստն ու երբեմն նորանշանակ կամ նորընտիր պաշտոնյային ասում են՝ բարով վայելես։ Սրբազանի մեկնաբանմամբ՝ պաշտոն նշանակում Է ծառայություն, պաշտել նշանակում Է ծառայել։ Սիբայել եպիսկոպոս Աջապահյանը հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետին կհաջողվի իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Գյումրիում վաղուց կուտակված փոշին թոթափել, այն փոշին, որի մեջ, ըստ նրա, թաթախվել են բոլոր գյումրեցիները։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ