09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նրան նայելով` մտածեցի՝ եթե նա կարող է, ուրեմն ես էլ կարող եմ․ Սարգիս Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

Սարգիսը կրում է Շահեն Մեղրյանի ջոկատի մարտիկ հորեղբոր անունը, որը զոհվեց 1993 թվականին Արցախյան առաջին պատերազմում։ Այս պատերազմում վիրավորվել է հայրը, իսկ երեք զինվորական եղբայրները մասնակցել են արցախյան գրեթե բոլոր պատերազմներին։ Սարգիսին բաժին հասավ 44-օրյան։ Սարգիս Հարությունյանը ծնվել է 2000 թվականին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Ավարտելով Ստեփանակերտի Արհեստագործական ուսումնարանը՝ 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտակերտի շրջանում։ Մեկ ու կես տարվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կռվել է հիմնականում Մարտակերտի ու Մարտունու դիրքերում։ Հոկտեմբերի 28-ին արկի հարվածից կորցրել է երկու ոտքը։ Վեց վիրահատություն է տարել, 2021-ի հունվարին պրոթեզավորվել է։
եր հերոսի համար ճակատագրական դարձավ հանդիպումը Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ, Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի և Աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ։ «Սարգիսն այցելում էր վիրավոր զինվորներին, որոնք ձեռք կամ ոտք էին կորցրել, իր օրինակով խորհուրդներ էր տալիս, ոգեշնչում։ Միշտ տղերքի կողքին է եղել։
Ինձ բախտ վիճակվեց՝ մեր տուն էլ եկավ։ Նրան նայելով՝ մտածեցի՝ եթե նա կարող է, ուրեմն ես էլ կարող եմ»,- պատմում է Սարգիսը։ Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում Սարգիսն այսօր ոչ միայն վերականգնողական բուժում է ստանում, այլև զբաղվում պրոֆեսիոնալ բազկամարտով՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ։ Հասցրել է դառնալ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն տարբեր առաջնություններում։ Վերջինը 2024-ի օգոստոսին Մոլդովայում կայացած պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն էր, որտեղ Սարգիսը դարձավ արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ի դեպ, նույն առաջնությունում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը թիմային հաշվարկով նվաճեց չորրորդ հորիզոնականը։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ