25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան

«Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։

Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։

Ընդ որում՝ բացարձակ կապ չունի, թե ով է առաջնորդում պետությունը և ով՝ եկեղեցին։ Սիրված են նրանք մեծամասնության կողմից, թե՝ ոչ։ Ազգային ամոթ պետք է լինի ի ցույց դնելը եկեղեցու ու պետության միջև հակադրությունները, որոնք, բնական է, որ կան և կարող են լինել։

Ես հասկանում եմ, որ շատերը կուզեին տեսնել, թե ինչպես է եկեղեցին անարգում իշխանություններին և բովանդակության մեջ դա արդարացված կլիներ, սակայն դրանով նրանք ավելի բարձր չէին գտնվի իշխանություններից, որի հակաեկեղեցական վարքագիծը պարսավելի պետք է լինի», – գրել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ