28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ողջ աշխարհն այսօր լի է Քրիստոսի կենդանության ապացույցներով

Գուցե լսել եք ամերիկացի գրող Մարկ Տվենի կյանքում կատարված այս դեպքի մասին, երբ մեկ օր թերթում հոդված լույս տեսավ, որը հաղորդում էր նրա մահվան մասին:

Մարկ Տվենը, սակայն, այդ ընթացքում Անգլիայի ճանապարհին էր: Երբ նա տեսավ այն, ասաց. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»:

Այդ պահին նա կար, գոյություն ուներ ու կենդանի էր: Այլևս ոչ մի ապացույց պետք չէր՝ համոզվելու, որ նա կենդանի է:

Գրվածի մեջ չկար ոչ մի փաստարկ, ոչ մի հետազոտություն, ոչ էլ՝ տրամաբանություն, քանզի Մարկ Տվենը կենդանի էր:

Նույնը Հիսուսի դեպքում է կատարվում: Մարդիկ վիճում են Նրա դատարկ գերեզմանի մասին, վիճում են, թե որտեղ է Նրա մարմինը: Արդյոք այն գողացվե՞լ է, թե՞ Ինքն է կիսամեռ դուրս եկել այնտեղից:

Անհավատությունն իրապես անհուսորեն բացատրություններ է փնտրում: Եվ այն, ինչ իրապես նշանակություն ունի, սա է՝ արդյոք Հիսուս կենդանի՞ է հիմա: Եթե այդպես է, պետք է լինեն Նրա կենդանի լինելու նշանները, և դրանք իրապես կան:

Ողջ աշխարհն այսօր լի է Հիսուսի կենդանության ապացույցներով:

Մարդիկ վկայում են Քրիստոսի ներկայության մասին: Հիսուս ասել է. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը կսիրի նրան. և նրա մոտ կգանք…» (Հովհաննես 14.23):

Եվ Նա պահում է Իր Խոսքը: Ծաղրողները լռում են: Հավատքի թշնամիները զարմանքից քար են կտրում: Սիրո մի հիասքանչ զգացում համակում է նրանց՝ բերելով խաղաղություն, ներում, բժշկություն մտքի, սրտի ու մարմնի համար:

Հանկարծ նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում, երբ հովիվներն ասում են. «Հիսուս՝ մեր փրկիչը, ծնվել է»:

Ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում փրկված լինել, մինչև անձամբ փրկություն չի վերապրում: Աստված օրհնի ձեզ:

Ռայնհարդ Բոննկե

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ