03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրային ռադիոյում Բաքվի ժամանակը փոխարինվեց Ստեփանակերտով

Նախօրեին Հանրային ռադիոյի աշխատակից, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Ալիս Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել՝ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներով։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ չի հանի Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը. «Իմ նախաձեռնությունն է… Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի»։

Այսօր Ալիս Գևորգյանն այլ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բաքու» գրությունը ծածկված է «Ստեփանակերտ» գրությամբ՝ նշելով. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ