23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան ժամանակ էլ Շուշիում, կամ Արցախի ցանկացած այլ բնակավայրում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և ընկերներիս մկրտության օրը, դուրս եկանք և տեսանք բակում հավաքված մարդկանց ցնծությունը. պատերազմն ավարտվել էր մեր ժողովրդի հաղթանակով: Երկար սպասված մեծ զինադադարն ու հարաբերական խաղաղությունը հաստատված էր:
Շուշին հայկական էր մնացել անկախ այն բանից, որ 1920թ. ից հետո թուրքերն էին այնտեղ ապրում: Միևնույն է, Շուշիում իշխում էր հայկական էներգիան, հայկական համն ու հոտը, հայկական շունչը:
Որքան ժամանակ էլ Շուշիում, կամ Արցախի ցանկացած այլ բնակավայրում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց: Աստված է այդպես կամեցել: Այդ գողտրիկ հողակտորը բարձրյալ Աստծո նվերն է հայ ժողովրդին: Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, վստահ եմ, որ Աստված կրկին վերադարձնելու է այն իր ժողովրդին՝ ում, որ տվել էր ի սկզբանը:
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու: Խնդիրը ժամանակի, առ Աստված ունեցած մեր հավատքի ու մեր միասնականության մեջ է» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ