Շատ սիրելի և պատվելի Բագրատ Սրբազան, դա բավարար չի…
Բագրատ Սրբազանը գեղեցիկ խոսք, կրթվածության երանելի աստիճան, վստահություն և հանգստություն ներշնչելու բացառիկ կարողություն ունեցող բարձրաստիճան հոգևորական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Այնուամենայնիվ, քաղաքական շարժման տեսանկյունից իր կարողություններին հավատալու ամենաորոշիչ հանգամանքը ինձ համար իր նախանձելի խարիզման չէ…իր գործերն են։
Բագրատ Սրբազանը Տավուշում ապացուցել է, որ ՍՏԵՂԾԱՐԱՐ առաջնորդ է՝ իր Տաուժ դպրոցներով, Տալույս երգչախմբով, վերականգնողական կենտրոնով, Տավուշ կամ իր ասած Տահույս աշխարհը, հայ զինվորին, բանակը վերարժևորելու, նորովին գնահատելու և փառաբանելու ԳՈՐԾԵՐՈՎ։
Շատ սիրելի և պատվելի Բագրատ Սրբազան, ձեր ազնվության և կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի…
Դուք, ձեր կարողականությամբ պետք է ցուցաբերեք նույնպիսի կամ կրկնակի ՍՏԵՂԾԱՐԱՐ մոտեցում քաղաքական ասպարեզում չարին մաշեցնելու և անէացնելու համար…
Գտնում եմ, որ պարտադիր չի այդ խնդիրը լուծել մեկ կամ երկու կամ երեք ամիսների ընթացքում, բայց պարտադիր է ստեղծել ձեր շուրջ այն կայուն կառուցվածքը և երկարաժամկետ օրակարգը, որը թեկուզ երկարաշունչ և դժվար, բայց աստիճանական ուժեղացման ճանապարհ անցնելով, վերջիվերջո կպարգևի բոլորիս համար բարու հաղթանակը չարի նկատմամբ, այս փուլում դա Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացումն է, բայցևայնպես, պայքարը հանուն Հայաստանի դրանով չի հանգուցալուծվելու: