18 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեղուտ գյուղից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի ամենամեծ, հարթ հողամասը ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին մեծ հողամա՞ս է ձեռք բերել
Դիլիջան համայնքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Թեղուտ գյուղից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի եզրին գտնվող ամենամեծ, հարթ հողամասը ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։

Տեղացիներն ասում են՝ նախկինում այդ հողամասը, որին տեղացիները թախտա՝ այսինքն՝ հարթ տարածք են կոչում, երկարաժամկետ վարձակալության իրավունքով տիրել է Դիլիջանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն այն օտարել է մասնավոր անձի։ Հենց այդ մասնավոր անձից է ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Հայտնի չէ՝ հողամասն այժմ գրանցված է Նիկոլ Փաշինյանի կամ իր ընտանիքի անդամներից մեկի անունո՞վ, թե՞՝ այլ անձի։ Հաղարծին վանական համալիր տանող բարեկարգ ճանապարհի եզրին գտնվող, մեծ, հարթ հողամասի շուկայական գինը կարող է լինել մի քանի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ