04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված հարկ ենք համարում մի քանի  շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ  տեղին ու  ոչ էլ  փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել:
Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է  զգոնությունը և ընկճում պայքարը:  Ընդ որում, այդ լուրերը կարդում են նաև պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները:
Այս իշխանություններից արդարադատություն ակնկալել  պետք չէ, առավել ևս` զբաղվել գուշակություններով:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի»:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ