01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պսյմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում::
Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա:
Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել:
Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:
Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանալն է՞, թե կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են»:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ