06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն` կռիվ ու նահանջ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության այն դեմքերը, ովքեր ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում:
Նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել սեփական հասարակությանը:
Իսկ հիմա էլ ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում:
Իհարկե չեն ասի, որովհետև իրենց սկզբունքը 2018-ից նույնն է` ինչ էլ ուզում ենք այն էլ բանակցում ենք, իսկ թե ինչ հետևանք է ունենում սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը, մեր քաղաքացիները լավ գիտեն` կռիվ ու նահանջ»  :
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ