04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ե՞րբ է անձնական կյանքը քաղաքականացվում

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով Նիկոլի և նրա ընտանիքի երկու անդամների Բեռլին և Լոնդոն այցերի հանրության մոտ հիմնականում բացասական արձագանքը գտնում է, որ “անձնական կյանքը պետք է բաժանվի քաղաքականությունից”…
Համաձայն եմ պարոն Աբրահամյանի արտահայտած կարծիքի հետ, բայց

Խնդիրը Նիկոլի, կնոջ և դստեր պարագայում այն է, որ կապիտուլյանտ Նիկոլը մինչև հիմա չի ներկայացրել որևէ ապացույց, որ իր ընտանիքի անդամները՝ կինն ու դստերը իր անձնական գումարներով են գնացել Բեռլին՝ դիտելու Եվրո 2024-ի եզրափակիչը և Լոնդոն…

Առաջին իսկ օրվանից բուռն քննարկվում է այն հարցը, թե, եթե, օրինակ՝ Նիկոլին հրավիրել էին դիտելու Եվրո 2024-ի եզրափակիչը և տրամաբանական է, որ Նիկոլ Անհողի տոմսը դեպի Բեռլին պետբյուջեի հաշվին է գնվել, ապա Աննաիի և դստեր դեպի Բեռլին տոմսերն ո՞վ է գնել, ո՞վ է գնել Աննա-Էրատոյի տոմսն ո՞վ ամուսնուց երկու շարք վերև նստած Բեռլինի մարզադաշտում ևս դիտում էր եզրափակիչ խաղը (տարբեր տվյալներով եզրափակչի տոմսերն արժեն 3-10 հազար եվրո է)…

Ավելին՝ ո՞վ է գնել Աննայի թինակապհների տոմսերը, որոնք իրենց “տիրուհու” հետ ևս մեկնել էին Բեռլին և Լոնդոն… Ո՞վ է հոգացել Աննայի, նրա դստեր և նրանց “սվիտայի” հյուրանոցային և այլ ծախսերը, ովքեր հեչ պարտադիր չէ, որ մեկնեին Նիկոլի հետ “աշխատանքային այցով” Բեռլին …
Ու՞մ հաշվին են Նիկոլն ու իր “դաստեն” գնացել Լոնդոն…

Մինչև հիմա “կոռուպցիայի” դեմ պայքարող Նիկոլը որևէ ապացույց չի ներկայացրել, որ իր ընատնիքի անդամները հասարակ հարկատուներիս հաշվին չեն “կայֆավաԾ” եղել, այլ հենց ինքն է հոգացել նրանց ծախսերն իր սեփակյան գրպանից…

Իսկ քանի որ Նիկոլը իր անձնական կյանքին վերաբերող հարցերը լուծում է, իսկ այս պարագայում կարելի է ասել՝ հոգում է, հարկատուներիս հաշվին, ապա հենց ինքն է թույլ տալիս, որ հանրության լայն շերտերը, որպես իր անձնական կյանքի հովանավերներ այն քաղաքականացնեն և սկսեն մեկնաբանել…

Գագիկ Համբարյանի գրառումը

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ