Տորոնտոյում ուժեղ փոթորիկներից հետո ջրհեղեղ է /Տեսանյութ/
Երեք ահռելի փոթորիկների հետևանքով ռեկորդային տեղումները ողողել են Տորոնտոյի մեծ մասը, իսկ վարորդները մնացել են քաղաքի միջով անցնող հիմնական մայրուղու վրա:
Environment Canada-ն հայտնել է, որ երեքշաբթի օրը Տորոնտոյում տեղացել է գրեթե 100 մմ (4 դյույմ) անձրև՝ գերազանցելով քաղաքի ամենօրյա ռեկորդը, որը սահմանվել է 1941 թվականին:
Փոփ աստղ Դրեյքը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում
երևում է, որ Տորոնտոյի իր տան՝ «Դեսպանատան» մի մասը ջրի տակ է:
«Ավելի լավ է էսպրեսսո մարտինի լինի», – գրել է նա, երբ տեսանյութում երևում է, որ ցեխոտ շագանակագույն ջուրը լցվում է սենյակ:
Փոթորիկը թողել է ավելի քան 167.000 բնակչի առանց էլեկտրականության՝ ըստ Toronto Hydro-ի:
Մի քանի թռիչքներ հետաձգվել կամ չեղարկվել են նաև Օնտարիո լճի Տորոնտոյի կղզիների Բիլի Բիշոփ օդանավակայանից:
Don Valley Parkway-ը՝ գլխավոր ավտոճանապարհը, որն անցնում է Դոն գետի հարևանությամբ, երկու ուղղություններով արգելափակվել է ջրհեղեղի պատճառով:
Տորոնտոյի հրշեջ ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել վերելակներում արգելափակված մարդկանցից այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնի մեծ տարածքները
հոսանքազրկվել են աշխատանքային ժամերին:
Մանրամասները՝ կից տեսանյութում: