11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արծվիկ Մինասյանը սատարեց Փաշինյանին

«Պատգամավորն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կրում, եթե այն վիավորանք կամ զրպարտություն չէ»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի՝ ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Նշենք, որ վերջինս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կոռեկտության կոչ էր արել ու հորդորել անհեթեթ բաներ չասել:

Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց Շաբոյանի հայտարարության վրա, թե իրեն չի հետաքրքրում տնտեսվարող սեփականատերերի ով լինելը: «Դուք էլ լավ գիտեք, որ Ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է, որպեսզի կարողանաք ապահովել պատշաճ մրցակցային պայմաններ և անհրաժեշտ գործողություններ: Սեփականատերերը ձեզ միանշանակ հետաքրքրում են»,-ասաց պատգամավորն, ապա անցավ իր հիմնական հարցին, որ վերաբերում էր գնագոյացման կամ մուտքի արտոնագրերին և ապրանքների որակներին, որոնք ցածր գներով են վաճառվում, և արդյունքում սպառողների առողջական վիճակն է վտանգվում:

Շաբոյանն ընդգծեց, որ երբ ասում էր, թե ովքեր են սեփականատերերը, ի նկատի ուներ, որ չեն կարևորում նրանց՝ պաշտոններ զբաղեցնելը: «Իհարկե, մեր գործառույթների մեջ է մտնում համակենտրոնացումների նկատմամբ ուշադրությունը, և այս տեսանկյունից համապատասխան ուսումանսիրություներ կատարում ենք ու այդ տեղեկատվությունը մեզ անհրաժեշտ է»:

Ինչ վերաբերում է որակի ու մրցակցության խնդիրների փոխկապակցվածությանն, ապա Շաբոյանն ասաց, որ որակի խնդիրը իրենց հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է գտնվում, այնուհանդերձ որակի հետ կապված խնդիրը կարող է անբարեխիղճ մրցակցության առիթ հանդիսանալ: Շաբոյանը հորդորեց նաև պատգամավորներին որակի հետ կապված խնդիրներ նկատելու դեպքում տեղեկացնել հանձնաժողովին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ