23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ “միավորներ” ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման: “Դիրքորոշումների” քաոսը, անկանոն շարժումները, անսկզբունքայնությունը, դրսի և ներսի ուժերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը, սեփական անձի նկատմամբ ամեն գնով ուշադրություն հրավիրելը, բացահայտ կամ թաքնված կերպով իրականացվող պիղծ քարոզչությունը,  անպատասխանատու հայտարարությունների ու մեղադրանքների շարանը Հայաստանում քաղաքական գործընթացները դարձրել են թշնամի ուժերի և կապիտուլյանտ կառավարիչների կողմից երկիրը մինչև վերջ քայքայելու պարարտ միջավայրի:

Քաղաքական գաղափարները, տեսլականներն ու պետության զարգացման ծրագրերը մոռացության են մատնվում: Այսպես շարունակվելու դեպքում տեղի է ունենալու հասարակության լիակատար օտարում պետական-քաղաքական կառավարման գործընթացներից՝ հանգեցնելով տոտալ անտարբերության և տոտալ անվստահության միջավայրի:
Բոլոր ոլորտներում պարտված և ձախողված “կառավարությունը”, այս կերպ ցանկանում է իր բոլոր ձախողումների ու պարտությունների պատմա-քաղաքական բեռն ու պատասխանատվությունը դնել քաղաքական դաշտի և հասարակության լայն շերտերի վրա: Այդ հարցում նրան ջանասիրաբար օգնում են նաև ընդդիմադիր խաղացող որոշ “ուժեր” և անհատներ:
Նման իրավիճակներում, նորմալ հասարակություններում բոլոր քաղաքական ուժերը (եթե չեն ծառայում օտարին կամ գործող իշխանությանը) համախմբվում են ձախողված ու երկիրը պարտության մատնած իշխանությունների դեմ: Դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ապահովել իշխանության հետագա կործանարար քայլերի զսպումը: Այնինչ՝ մեր երկրի կառավարիչները շարունակում են ակնհայտ վտանգավոր գործողությունները  սեփական ժողովրդի ու ազգային արժեքների դեմ, իսկ որոշ “ուժեր” այդ ընթացքում ջանասիրաբար պայքարում են իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության դեմ՝ փորձելով խորացնել քաոսն ու զրոյացնել ստեղծված վիճակից երկիրը դուրս բերելու համար հանրային բոլոր սպասելիքները:
Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության սկզբունքայնությունը, պետականաշինության ահռելի փորձը, կուտակված քաղաքական գիտելիքներն ու երկրի ապագան տեսնելու իրատեսական կարողությունը հանգիստ չի տալիս շատերին: Եվ նույնիսկ այդ պարագայում, կայացած ու քաղաքական կենսագրություն ունեցող ընդդիմադիր ՀՀԿ-ն համախմբման բոլոր գործընթացներում չափավորել ու չափավորում է իր ամբիցիաները՝ հանուն միասնականության ու գլխավոր խնդիրների լուծման:
Ես չեմ հասկանում ոտքի տակ ընկնող այն “ուժերին” ու անհատներին, որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց առայժմ չեն կարողանում լուծել և չգիտես ինչո՞ւ, իրենց իրավունք են վերապահում Կռիլովի հերոս Մոսկայի դերում ավելորդ անգամ աղմկել:
Այսօր պետությունից և նրա ապագայից ավելի բարձր արժեք՝ քաղաքական դաշտում չկա: Ասելիք ունե՞ք՝ հնչեցրեք և ակնկալեք քաղաքական քննարկումներ: Չունե՞ք ասելիք՝ բարի եղեք լռել»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ