06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում

«Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, ով իսկապես հետևում է հակամրցակցային ոլորտին, դրա հետ կապված նման հարց եմ տալիս՝ 2013, 2014, 2015 թվականներ, ընդհանուր մրցակցային դաշտն ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսին է ՏՄՊՊՀ-ի որակական ու քանակական գնահատականը և վերջինս ի՞նչ մեթոդիկա ունի և որպես օրինակ նկատեց, որ աշխարհի շատ երկրներում մրցակցությունը տնտեսության ոլորտում գնահատվում է գլոբալ մրցակցության ինդեքսով:

 Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այն խնդիրներին, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, լուծում են տրվել. «Եվ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում, և մեր կառույցը հետևողական չի եղել այդ խնդրի լուծման հարցում»:

Նա ասաց, որ ՏՄՊՊՀ-ի իրավասության ներքո գտնվող վիճակագրական ցուցանիշները համեմատության մեջ դիտարկելով նախորդ տարիների հետ՝ կարող են փաստել, որ մի քանի անգամ տուգանքներն ու պատասխանատվության միջոցներն ավելացել են:

 Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ նկատելով, որ Շաբոյանն այդպես էլ չի լսել, թե իրեն ինչ հարցեր են ուղղվել. «Խնդրում եմ ուշադիր լսեք՝ Ձեզ ինչ եմ հարցնում. գլոբալ մրցակցության ինդեքսով ՀՀ-ն առաջ չի գնում, հետ է գնում, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ, եթե սխալվում եմ՝ բերեք տվյալներն ու ասեք էդպես չէ»,-ասաց նա: Բագրատյանը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ԱԺ-ում չեն թաքցնում, որ հարկ վճարողների թիվը պակասում է. «Ամեն տարի բիզնեսում գրանցվածները հանվում են, հինգ տարին մեկ երեսուն տոկսով պակասում է տնտեսվարող սուբյեկտների թիվը, սա պետք է լինի ձեր գործունեության արդյունքը, էս տեսակետից ի՞նչ եք արել. լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում»,-նկատեց նա:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ գլոբալ մրցակության ինդեքսի հետ կապված Հրանտ Բագրատյանի դիտարկումներն իրականությանը չեն համապատասխանում. «Եթե վերջին երեք տարիների ցուցանիշները վերցնենք, որոնք հրապարակված են, այդ ցուցանիշներով առաջընթաց ենք արաձանգրել»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ