31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ողջ էությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։
Ի դեպ,«ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։
Իրականացնելիվ  Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։
Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։
Փաստացի, Փաշինյանն ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր  նահատակների հիշատակը,ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։
Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային  խորհրդանիշների հետ՝ բանակ,եկեղեցի,պատմություն…
Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։
Թե բա՝ ինչու՞ են խաչքար տեղադրում։
Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում,իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։
Ապագա պատմաբանը  սրանց կառավարումն անվանելու է թուրքական դեսանտի օկուպացիայի սեւ ժամանակաշրջան»։
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ