22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժողովրդավարության բաստիոնում ոստիկաններն այնպիսի լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների վրա, որոնք օգտագործվում են միայն զինված հանցագործների դեմ

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 «Ժողովրդավարության բաստիոնում ոստիկանները, որոնց առաքելությունը սեփական ժողովրդին պաշտպանելն է, այնպիսի լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների վրա, որոնք օգտագործվում են միայն զինված հանցագործների դեմ։ Ոստիկանները համարձակվում են ցանկացած միջոց կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, առանց պատճառի հարվածներ հասցնել, խոշտանգել մարդկանց և իրենց հանցագործ գործողությունները որակել օրենքի տառին համապատասխան և պաշտպանել միայն մեկ մարդու։
նիկոլի այս գործելաոճը՝ ոստիկանների հետևում թաքնվելը, խոսում է նիկոլի թույլ իշխանության, բոլոր ուժային կառույցները որպես իշխանության ապահովվման միջոց օգտագործելու և քաղաքական պարտությունը արձանագրված լինելու մասին։
Պայքարը շարունակելու համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, մենք ոչնչից չենք վախեցել ու չենք վախենում։ Արձանագրենք նաև, որ Հայի դեմ պայքարող դավաճանը ոչ մի հրաման չի տվել թշնամու առաջխաղացումը կանխելու համար։
Հոգնել չկա՛, վախենալ չկա՛, նահանջել չկա՛»  ։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ