20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է

Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․

«Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է»։

Որովհետև նախ պետք էր, որ Հայաստանն ու Արցախն էնպե’ս կոտրվեին, որ վերականգնվելու շանս չմնար։

Որ ջահել, ունակ, ոգեշնչված մարդիկ մեկնեին կռվի ու չվերադառնային։

Որ պայքարելու ունակ մարդ հնարավորինս չմնար։ Էնպես կոտրվեինք, որ ոտքի կանգնել չկարողանայինք։

Որ հասարակությունն էնպե’ս մասնատվեր ու ջլատվեր, որ ընտանիքներն ու ընկերները դառնային իրար թշնամի։

Որ քայքայումը մտներ ամենուր, ու վերակենդանացման շանս չթողներ։

Որ վահագնալեքսանյանները և նմանները էսօր ձայն բարձրացնեին երկրի թիվ մեկ ամբիոնից։

Որ ալենները թքեին ու ամեն օր մեզ ձեռ առնեին ու դրանից հետո նրանց ձեռքը սեղմող լիներ։

Որ Արցախը հայաթափեր ու իրեն ծափ տային։

Որ ասեր` Արարատին մի նայեք, որ ցեղասպանության զոհերին կալկուլյատորով հաշվեր, ու Հայաստանն ու սփյուռքը չպայթեին վրդովմունքից։

Որ վերջնականապես հույսներս կորցնեինք, ինքներս մեզ կորցնեինք. ա’յ թե ինչու էն ժամանակ չասաց։

Որովհետև իրեն ո’չ խաղաղություն էր պետք, ո’չ բարիդրացիություն, ո’չ հայկական Արցախ։

Իրեն, իրենց պետք էր` մեր ողնաշարը կոտրել»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ