09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոստիկաննե՛ր, համոզված եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով իրավապահ մարմիններին․

«Պարոնայք ոստիկաններ,
այ ձեր ցավը տանեմ, չէիք լսու՞մ էս մարդն ինչ էր ասում 2018-19 թվերին: Նույնիսկ ասել ա, որ ոստիկանության փշալարերը այլևս չպետք է օգտագործվեն ու պետք ա ժանգոտեն: Ինչի՞ բանի տեղ չեք դնում ձեր հզոր վարչապետի խոսքը…

Հինգ տարի առաջ ձեզ ինչ է պատգամել, իսկ դուք լրիվ ուրիշ բան եք արել…
Համոզված եղեք, որ ժամանակը գա՝ հրաժարվելու է, ու ասի, որ ինքը անհամաչափ ուժ կիրառելու, կամ ոստիկանությանն իրա քաղաքական շահերին ծառայեցնելու ոչ մի հրաման էլ չի տվել…

Եվ իրոք, ասում են, իբրև ձեր գործողությունների վերաբերյալ ոչ մի գրավոր հրաման չկա: Չգիտեմ, ճիշտ են ասում, թե չէ, բայց էդպես ո՞նց կլինի, տղե՛րք»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ