24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են․ Արտակ Զաքարյան

 

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռևս պատասխանատվության չենթարկված մարդու հաթաթաների:

Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետևանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաև պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետևում:
Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլևս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաև ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի և նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:
Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի և Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում և ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:
Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ վատ խորհուրդ չէ, որովհետև Քրիստոնեությունն այնքան ներողամիտ և հումանիստական հավատք է, որ գուցե նաև հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք ևս պետք է ունենա: Գուցե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին՝ ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք: Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու և մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ