20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

4 օր՝ 96 ժամ. քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում /Ուղիղ/

Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում։

Նրանք այնտեղ վրաններ են տեղադրել և խարույկ վառել։

Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․

Քայլ 1.
Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2.
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3.
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։

Ուրեմն հենց հիմա, զանգեք ձեր հարազատներին, ձեր գործատուներին, բոլորին և ասեք, որ դուք 96 ժամ միայն այս հարցով եք զբաղվելու և պատրաստ եք լուծել հարցը մեկ անգամ ու ընդմիշտ։

Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի։

7or.am

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ