23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է

Նիկոլին ծառայող և Հ1֊ում ծվարած Տաթև անունով այս կեղծարարի ստորագույն նյութը` 1 ամսով կալանավորված Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանի վերաբերյալ` հակալրագրության և մարդուն լրագրողի կողմից վարկաբեկելու գագաթնակետն է…
Սրա ռեպորտաժում Նարեկի արցախյան բարբառով այն զրույցը, որտեղ 3 երեխաների հայր և անտուն մնացած Նարեկը բողոքում է, թե եթե նախկինում ինքը կարող էր 40 հազար դրամով ոտնաման գնել, իսկ հիմա 2200 դրամանոց կոշիկ է գնում, այս Հ1֊ական կնիգը նենգափոխել էր և ներկայացրել այնպես, թե իբր խոսքը գնում է գումարի դիմաց Բագրատ Սրբազանի հանրահավաքներին գնալու մասին…
Տաթև’, այ’ ախչի, եթե ռեպորտաժումդ ներկայացվածն իրականություն էր, ապա ինչու՞ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խայտառակ բացահայտումից հետո ռեպորտաժ կոչված տխմարությունդ հեռացրեցիր…
Եթե հեռացրել է Հ1֊ն այդ այլանդակությունն, ապա լրագրող Տաթևը պետք է ներողություն խնդրի Նարեկից իրեն զրպարտելու համար, բայց մինչև հիմա լռում է…
Դե իսկ Նարեկին 1ամսով կալանավորած դատավորի մասին էլ չասեմ…Նիկոլը յուրահատուկ ձևով ատորացնում և նսեմացնում է դատական համակարգը…

Գագիկ Համբարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ