23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժորա Ավետիսյանին շինծու քրեական գործի շրջանականերում այսօր դատավոր Արտուշ Գաբիելյանը կալանավորեց երկու ամսով, այն պարագայում, երբ Ժորան ունի ծանր առողջական խնդիրներ՝ աստմա, որի հանգամանքով պաշտպանների ներկայացված միջնորդությունը մերժվել է։ Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի։ Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք, որպեսզի լռեցնեն  ազգային պայքարի մասնակիցներին։
Ժորա Ավետիսյանը ՀՀԿ ԵԿ անդամ է, նա այն կուսակցության ներկայացուցիչն է, որի նախագահ Սերժ Սարգսյանը հող ազատագրող կենդանի լեգենդ է, ով չի վախեցել թուրքերից ազատագրել ու պահել Արցախը։ Դեռ խորհրդային ժամանակներից  կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը (Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում),
Անդրանիկ Մարգարյանը (1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով),
Ռազմիկ Զոհրաբյանը (1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով) չեն վախեցել պայքարել իրենց հայրենիքի ազատագրման համար, Արմեն Աշոտյանը, ով ևս քաղաքան բանտարկյալ է արդեն մեկ տարի է բանտում է։
Մեզ որևէ եղանակով հնարավոր չէ վախեցնել, հանրապետականի ձայնը եղել է լսելի և այդպես էլ լինելու է, թե’ բանտում, թե’ ազատության մեջ» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ