02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եղանակը շարունակում է տաքանալ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հունիսի 5–ի ցերեկը կլինի 31–33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ