18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բագրատ Սրբազանը իր առաջնորդած Սրբազան պայքարի բոլոր օրերին փորձում է կրթել մեր հասարակությունը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բագրատ Սրբազանը   իր  առաջնորդած Սրբազան պայքարի բոլոր օրերին   փորձում է կրթել մեր հասարակությունը։ Երբ պարզապես  գնում ես հանրահավաքների ու երթերի, մասնակցում ես գրեթե բոլոր   օրերին, էներգետիկան քեզ կլանում է ու դու    քեզ զգում ես հզորացած, մաքրված ու, անպայման՝ հաղթող։Սա լավ է եւ շատ կարեւոր։Ու, երբ այս ամենին ավելանում է  հատուկ  ուշադրությունը Սրբազանի խորիմաստ խոսքին, թեկուզ կարճ ռեպլիկներին, կսմիթներին, հումորին , հասկանում ես, որ  այդպիսով Սրբազանը  մեզ կրթում է, ուսուցանում, սովորեցնում եւ պայքարին, եւ  մտքին, եւ գաղափարին, եւ նպատակին  հավատալ ու անվարան դեպի դա գնալը՝ փոխադարձ վստահությամբ։ Երբ Սրբազանն ասում է իր համար առանցքային է փոխադարձ վստահությունը, դու հասկանում ես, որ  քո կասկածներն ու երկմտանքը շատ  անտեղի են ու անհիմն։Ասում  է այս պայքարը հասնելու է մեր ակնկալած ավետյաց երկրի տեսիլքին։
Ու, վերջում   հորդորում է ոմանց՝ <ձեր ցերեկով անցած  ճանապարհը ես գիշերով անցել եմ>։։
Ի դեպ, իմ սիրած արտահայտություններից է։
Ասում  է սա ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների շարժում, ասում է  մենք ընդվզող ենք։  Սա իշխանության համար պայքար չի, սա բոլորովին այլ թեմա է։
 Դե, ասեք, որ  լավ դաս չի։
Ընտիր է․․․»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ